ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի բանկերի շահույթը 100 մլրդ դրամով աճել է

Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փետրվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանի բանկերի շահույթն աճել է ավելի քան 100 մլրդ դրամով։ Նա նշել է, որ բանկային համակարգն աշխատել է շահույթով։

Նախորդ տարի 363 մլրդ շահույթ է արձանագրվել։ Նախագահը նաև համեմատական է անցկացրել 2022 թվականի հետ։ Այդ տարվա համեմատ 2024 թվականի Հայաստանի բանկերը ունեցել ենք 250 միլիարդի աճ։

Շահույթի նման բարձր ցուցանիշը նա պայմանավորել է հիմնականում 2023-ին կրած վնասներով` կապված ԼՂ–ի քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։

Պատասխանելով բարձր տոկոսադրույքների շնորհիվ գերշահույթներ ստանալու մասին հարցին, նա առանձնացրել է հիփոթեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքները։ Ըստ նրա՝ «եթե խոսքը վերաբերում է դրանց, ապա տոկոսադրույքները բարձր չեն։ Դա փողի` պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»։