ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում 2024-ին խաղադրույքների ծավալը 7 անգամ ավելին է վերջին 10 տարվա հայկական բանակի ծախսերից

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է վերջին տարիներին Հայաստանում կատարված խաղադրույքների վիճակագրական աճի տվյալները, որոնք արձանագրել են շեշտակի աճ։

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝
— 2022 թվական՝ 5.8 տրիլիոն դրամ կամ 14.4 մլրդ դոլար
— 2023 թվական՝ 6.3 տրիլիոն դրամ կամ 15.6 մլրդ դոլար
— 2024 թվական՝ 7.2 տրիլիոն դրամ կամ 18.2 մլրդ դոլար

2024-ին կատարված խաղադրույքների ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը մոտ 3 միլիարդ դոլարով։ Եթե համեմատենք վերջին տարվա կատարած խաղադրույքները Հայաստանի պաշտպանության նախարարությանը պետբյուջեից տրվող գումարների հետ, ապա խաղադրույքների ծավալը 7 անգամ գերազանցել է հայկական բանակի 2014-2024 թվականների ծախսերին։

Տնտեսագետների գնահատմամբ՝ խաղադրույքների նման ծավալների աճը վկայում է ոլորտի զարգացման, ինչպես նաև օնլայն հարթակների մեծ պահանջարկի մասին։ Մինչդեռ ոլորտի ծավալների աճի ֆոնին մասնագետները կրկին շեշտում են խաղամոլության կանխարգելման անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդների շրջանում։ Ներքին աղբյուրները նշում են, որ Հայաստանում 200 հազարից ավելի ակտիվ խաղացող կա։