
Երևանում անշարժ գույքի գործարքները մնում են «անշարժ»
Երևանում անշարժ գույքի շուկայում 2025 թվականի հունվարին գրանցվել է գործարքների թվի նվազում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, այս տարվա հունվարին իրականացվել է 4374 գործարք, ինչը 13,3%-ով պակաս է 2024 թվականի հունվարի 5047 գործարքներից։
Հունվարին Հայաստանի ողջ տարածքում կնքված անշարժ գույքի գործարքների 28,6%-ը բաժին է ընկել Երևանին՝ ընդհանուր 15,27 հազար գործարքներից։
Երևանում անշարժ գույքի հետ կապված ամենատարածված գործարքներն են՝
— Առք ու վաճառք՝ 1208 գործարք
— Գրավի պայմանագիր՝ 761 գործարք
— Վարձույթ՝ 489 գործարք
— Նվիրատվություն՝ 450 գործարք
— Ժառանգություն՝ 431 գործարք
Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացվել է 22,120 գործարք, ինչը 11,6%-ով ավել է 2023 թվականի հոկտեմբերի 19,815 գործարքների համեմատ։
Անշարժ գույքի շուկայում նման տատանումները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով, ներառյալ՝ տնտեսական իրավիճակը, ներդրումային միջավայրը և բնակարանային պահանջարկի փոփոխությունները։