ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի կենտրոնական բանկը կարող է փոխհատուցում տրամադրել առցանց վարկերի զոհ դարձածներին

Հայաստանի կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ համատեղ կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, հատկապես «Ռոքեթ լայն» վարկային ծառայության միջոցով, դարձել են խարդախության զոհ՝ պարզելով, որ իրենց անունով վարկեր են ձևակերպվել։

Բանկերի ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները փոխանցել խարդախներին։

Գալստյանը շեշտեց, որ առցանց բանկային գործարքների վերացումը հնարավոր չէ, քանի որ դա կհանգեցնի լրացուցիչ բարդությունների և բանկային ծառայությունների թանկացման։ Միաժամանակ, եթե պարզվի, որ բանկերը սխալ մոտեցում են ցուցաբերել սպառողների նկատմամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, հնարավոր է՝ նաև փոխհատուցում տրամադրվի։

Նշենք, որ մարտի 19-ին Կառավարության շենքի դիմաց խարդախության զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով խստացնել վերահսկողությունը և պաշտպանել իրենց կեղծ վարկերից ու ֆինանսական կորուստներից։