ՀայաստանՔաղաքականություն

Արաքս գետի վրա կարող է ևս մեկ կամուրջ կառուցվել

Հայաստանը և Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցել՝ բեռնափոխադրումները հեշտացնելու համար։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը ողջունում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Իրանի արտգորնախարարը հայտարարել է, որ երկու երկրների միջև դինամիկ զարգացում է արձանագրվում հատկապես զբոսաշրջության և մշակութային ոլորտներում, ինչպես նաև առևտրի մեջ ու տնտեսական ծրագրերում։

Հայաստան-Իրան սահմանին դիզվառելիքի թանկացման հարցը նույնպես քննարկվել է։ Արաղչիի խոսքով՝ «վարորդների և բեռնատարների համար ճանապարհները հեշտ պետք է լինեն, ծախսերն էլ պետք է կրճատվեն՝ բեռնափոխադրումները ավելացնելու համար»։

Արտգործնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ իրենք հարգում են յուրաքանչյու երկրի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու մասին հայտարարությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ Հայաստանի և Իրանի միջև սահմանային կամուրջը կառուցվել է 1995 թվականին։