
Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման նոր ծառայություն կարող է գործել
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարեկային ծառայության արդիականացման շրջանակում ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Սրա մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Արդյունավետ ծառայություն ապահովելու նպատակով նախարարությունը նախատեսում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով։ Մի քանի պահանջներ կան, որոնք պետք է ունենան կազմակերպությունները։
Ըստ ՆԳՆ-ի՝ լիցքավորիչները պետք է տեղակայված լինեն Երևան քաղաքում, պետք է ապահովի առնվազն 80 կՎ հզորություն, մատակարարն էլ պետք է գործի կամ քարտային, կամ կենտրոնացված վճարային համակարգով։
Նշենք, որ 2025-ին Հայաստանին հատկացվել է 8000 էլեկտրամոբիլի քվոտա՝ 5000-ը քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին։ Սակայն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ քաղաքացիների համար նախատեսված քվոտան արդեն գրեթե սպառված է։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ քաղաքացիների 5000 քվոտայից արդեն օգտագործվել է 90 տոկոսը, և Հայաստան ներկրվել է 4499 էլեկտրամոբիլ։