
Հայաստանը ԵԱՏՄ բյուջե տալիս է 93 մլն դոլար ավելի, քան ստանում է
2024 թվականին Հայաստանը 231 մլն դոլար է տվել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեին։ Հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ։
ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարումը տնտեսության բնագավառում:
2024թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե Հայաստանից գանձվել է 231 մլն դոլար։ Հայաստանը ստացել է 138 մլն դոլար։ Բացասական սալդոն (մնացորդ) կազմում է 93 մլն դոլար։ Հայաստանը 93 մլն դոլար ավելի քիչ է ստանում ԵԱՏՄ-ից, քան տալիս է։
ԵԱՏՄ ներքին համախառն արդյունքը կազմել է 2.391,9 տրլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականից Հայաստանի ցուցանիշը 7,48 մլրդ դոլարով աճել է։ Աճին նպաստել է Իրանի հետ առևտրաշրջանառությունը։ Այն վերջին տարում կազմել է 13,5 տոկոս։