
Հայաստանը պատրաստվում է սուբսիդավորել նոր ուղղություններով թռիչքները
Հայաստանի իշխանությունները նախատեսում են սուբսիդավորել նոր ուղղություններով Հայաստան ժամանող թռիչքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է համապատասխան որոշման նախագիծ, որը նախատեսում է ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրել յուրաքանչյուր ուղևորի համար, որը ժամանում է նոր ուղղություններով։
Ըստ նախագծի, 15 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարող երկու տարեկանից բարձր ուղևորների համար, իսկ Երևանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ 20 հազար դրամ։ Նոր ուղղություններ են համարվում այնպիսի խոշորագույն քաղաքներ, որտեղ ամռանը չվերթների քանակը չի գերազանցում 14-ը, իսկ ձմռանը՝ 10-ը։
Սուբսիդավորման ծրագիրը կկիրառվի այն ավիաընկերությունների համար, որոնք կիրառում են շաբաթական առնվազն մեկ թռիչք, նաև՝ եթե նրանք ունեն երկու օդանավ՝ սեփական կամ լիզինգի պայմանագրով։