
Հայաստանը քննարկել է Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկել է դեպի Հայաստան Անգոլայից ադամանդի հումքի ներմուծման հնարավորությունները։
Այցի շրջանակներում նա հանդիպել է Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում առավել զարգացած է ադամանդի հումքի մշակման գործընթացը, և հայկական շուկան պատրաստ է ընդունելու մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ՝ Անգոլայից:
Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Անգոլայից արդեն իսկ ներմուծում է ադամանդ։ 2024 թվականին ադամանդին ավելացել են գրանիտ, պեռլիտ, բազալտ, ավազաքար և այլ շինարարական նյութեր։ Սակայն Հայաստանից ապրանքներ ներմուծող երկրների շարքում ՊԵԿ-ի հրապարակած տվյալների մեջ չկար Անգոլայի անունը։ Այսինքն՝ Հայաստանը Անգոլայից ներմուծում, բայց չի արտահանում ապրանքներ։
Հիշեցնենք, որ Անգոլան պետություն է, որը գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում։