
Տնտեսության մի շարք ոլորտներում աճ է գրանցվել
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է արդյունաբերության ծավալների անկում, մինչդեռ տնտեսության մյուս ոլորտներում աճ է նկատվում։
Հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 599.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 18.5%-ով։ Մարտին գրանցվել է 15.9%-ով աճ, սակայն նախորդ տարվա մարտի համեմատ նվազումը կազմել է 16.9%։
Գյուղատնտեսության ոլորտում եռամսյակային աճը կազմել է 10.5%, համախառն արտադրանքի ծավալը՝ 97.5 մլրդ դրամ։ Նախորդ տարվա շինարարական աճը այս եռամսյակում կրկին շարունակվում է։ Շինարարության ծավալը կազմել է 77.6 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 13.6%-ով։ Նշենք նաև, որ առաջին երեք ամիսներին ներքին շրջանառությունը կազմել է 1.34 տրլն դրամ՝ տարեկան աճը՝ 6%։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը ցույց է տվել 4.1%-ի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: