Նորաձևություն

Ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է

Ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է։ 2022 թվականի հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտային հարկը, ճեղքը կազմել է ՀՆԱ-ի 3․06 տոկոսը, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0․5 տոկոսով։ Այս մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Ռուստամ Բադասյանը։

Աշխատատեղերի քանակը նույնպես ավելացել է և հասել մոտ 168 հազարի։ Այս ցուցանիշը 5․9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Հարկեր — ՀՆԱ ցուցանիշը 2022 թվականի 22,6 տոկոսից 2025 թվականի արդյունքներով կկազմի 25 տոկոս: