ՀայաստանՏնտեսություն

Պետական աջակցություն սպանդանոցներին՝ 10,000 դրամ մեկ խոշոր եղջերավորի դիմաց

Մայիսի 8-ին Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար պետության կողմից 10․000 դրամ տրամադրել։

Նախագծում նաև նշվում է, որ մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին, այսինքն՝ դա այն տրամաբանությունն է, որը գործում է սովորական սպանդանոցային ծառայության դեպքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում էլ են տարբեր որոշումներ ընդունվել, սակայն արդյունք տեսնելու համար անհրաժեշտ է հետևողականություն ցուցաբերել։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ տարեկան մորթի է ենթարկվում 220 հազար խոշոր եղջերավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22 հազարը, ընդամենը՝ 10 տոկոսը: 

Սեդա Մարտոյան