
Հայաստանում ալկոհոլ արտադրողներն ու արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում
Մայիսի 21-ին Երևանում կրկին բողոքի ակցիա է անցկացվել Վրաստանի դեսպանատան առջև։ Գինի և կոնյակ արտադրող մի շարք հայկական ընկերությունների ներկայացուցիչներ բարձրաձայնել են Վրատանի տարածքով արտահանման խնդիրների մասին։
Արտահանողները պնդում են, որ մայիսի 13-ի իրենց նախորդ բողոքի ակցիայից հետո իրավիճակը չի փոխվել, և կոնյակի ու սպիրտի բեռնատարները շարունակում են շաբաթներով կանգնած մնալ հայ-վրացական սահմանի անցակետում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ Հայաստանից Ռուսաստան և Բելառուս ուղևորվող բեռնատարները կանգնեցվում են վրացական կողմում և հաճախ տեղափոխվում Գեյզի անցակետ։ Վրացական կողմը պահանջում է, որ լաբորատոր ստուգումները իրականացվեն Վրաստանի տարածքում, ինչը զգալիորեն ձգձգում է ընթացակարգը։
Նրանք պահանջում են հանդիպում Վրաստանի դեսպանի հետ՝ նշելով, որ նախորդ հանդիպումը որևէ արդյունք չի տվել։ Նրանք շեշտում են, որ խնդիրն իր բնույթով տնտեսական է, սակայն եթե դեսպանատան մոտ բողոքը արդյունք չտա, պատրաստ են ակցիա կազմակերպել նաև ՀՀ կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչները խոստացել էին ուսումնասիրել խնդիրը և ներկայացել պարզաբանումներ։ Խնդիրին անդրադարձել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ առաջիկայում խնդիրը լուծելու նպատակով կարող է Վրաստան մեկնել։