Գերմանիան Հայաստանին կհատկացնի շուրջ 15.6 միլիոն եվրոյի աջակցություն
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կնքել են համաձայնագիր, որի շրջանակում ԳԴՀ կառավարությունը մեր երկրին կհատկացնի ընդհանուր առմամբ մինչև 15.6 միլիոն եվրո աջակցություն։
Փաստաթղթով նախատեսվում է ֆինանսավորում մի շարք ոլորտներում․
• մասնավոր տնտեսության զարգացում և նախնական ու միջին մասնագիտական կրթություն՝ մինչև 6.1 միլիոն եվրո,
• կենսակայուն էներգետիկա՝ հանուն կլիմայադիմացկուն համայնքների զարգացման՝ մինչև 6.1 միլիոն եվրո,
• համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3.1 միլիոն եվրո,
• ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300. Հազար եվրո։
ԳԴՀ կառավարությունը նշված ծրագրերի իրականացման համար կտրամադրի նաև անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ։ Ծրագրերի իրականացումն իրականացնելու է հանձնաժողովված Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) :
