ՀայաստանՏնտեսություն

Մեքենաշինության սարքավորումների մատակարարումների ֆինանսավորում՝ Ռուսաստանից 

ՎԷԲ.ՌՖ պետական կորպորացիան (նախկին Վնեշէկոնոմբանկ) պատրաստվում է ֆինանսավորել մի շարք նախագծեր՝ ուղղված արդյունաբերական սարքավորումների մատակարարմանը Հայաստան։ Սրա մասին հայտնել է կորպորացիայի վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը՝ Երևանում անցկացվող Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ քննարկվում է ռուսական մեքենաշինական և տրանսպորտային սարքավորումների ներմուծման հնարավորությունը։ Այն հնարավոր է հաջողությամբ իրագործել մինչև տարեվերջ։

Նախատեսվում է նաև առանձին քննարկում ճանապարհաշինության ոլորտում ռուսական ներդրումային ծրագրերի շուրջ։ Ալգուլյանը հավելել է, որ առաջիկա տարիներին կդիտարկվեն նոր նախաձեռնություններ։

Երևանում անցկացվող համաժողովին մասնակցում են երկու երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Սա միջտարածաշրջանային համաժողովի արդեն տասներորդ հանդիպումն է։