
Հայաստանը փնտրում է ցորենի նոր մատակարար․ ցորենի 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է ցորենի նոր մատակարարների որոնման մասին։ Նախարարն ասել է, որ բանակցում են մի քանի երկրների հետ՝ ցորենի ներկրումը դիվերսիֆիկացնելու համար։
Մենք փնտրում ենք ներմուծման այլընտրանքային աղբյուրներ։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է։ Այն ուղղված չէ ոչ մի երկրի դեմ։ Եթե ցորենի 99 տոկոսը ներկրեինք, օրինակ, Ռումինիայից, ես կբանակցեի Ռուսաստանի հետ ներկրման հարցում, — նշել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ցորեն աճեցնելը տնտեսապես ձեռնտու չէ։ Մեկ հեկտարից ֆերմերները ստանում են մոտ 1031 դոլարի արտադրանք՝ 1082 դոլար արժողությամբ։
Որպեսզի արտադրությունը շահութաբեր լինի, մեկ հեկտարի համար անհրաժեշտ է սուբսիդավորել մոտ 206 դոլար» — նշել է նախարարը։
Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ներկրվել է 343,6 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը՝ Ռուսաստանից։