ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում բանկային զեղծարարության զոհերի թիվը հասնում է 400-ի

2025 թվականի առաջին եռամսյակում խաբեության և զեղծարարության հետևանքով Հայաստանում արձանագրվել է առնվազն 408 դեպք։ Հայաստանյան բանկերը խաբեության զոհ դարձած քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման հարցում այսուհետ առաջնորդվելու են դատարանի որոշումներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ բանկերը պարտավոր են փոխհատուցել հաճախորդներին, եթե ապացուցվի բանկի մեղավորությունը:

Նրա խոսքով՝ այժմ համաձայնություն է ձեռք բերվել սպասել մինչև դատարանի որոշումը։ Մինչ այս, բանկերը սառեցրել էին խաբեության զոհ դարձած քաղաքացիների վարկերը 3–5 տարով։

ԿԲ նախագահի խոսքով՝ արդեն իսկ երեք բանկ հետաձգել է 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը։ Նա նաև ընդգծեց, որ առևտրային բանկերը առաջիկայում հանդես կգան նոր հայտարարությամբ՝ կապված զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների պարտավորությունների կարգավորման հետ։

Կենտրոնական բանկը շեշտում է խաբեության դեպքերի ամբողջական պատկերը դեռ պարզ չէ, քանի որ իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել մի շարք դեպքեր։