
Նոր օդային կամուրջ Երևանի և Քուվեյթի միջև
Հայաստանը նոր ուղիղ օդային կապ ունի Մերձավոր Արևելքի հետ։ Քուվեյթի առաջատար բյուջետային փոխադրող Jazeera Airways ավիաընկերությունը գործարկել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթը, որը կգործի շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Առաջին չվերթն արդեն իրականացվել է։
Սա ոչ միայն զբոսաշրջային նոր հնարավորություններ է ստեղծում հայաստանցիների համար, այլև հարմար լուծում է Քուվեյթում աշխատող կամ բնակվող մեր հայրենակիցների համար։
Jazeera Airways-ն ավիաընկերություն է, որն առաջարկում է մատչելի և հարմարավետ փոխադրումներ ավելի քան 60 ուղղությամբ՝ Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա ու Եվրոպա։ Նրանց օդանավային պարկը բաղկացած է 24 ինքնաթիռից, որոնցից 11-ը նոր սերնդի Airbus A320neo մոդելներ են՝ իջեցված վառելիքի ծախսով և ավելի մեծ հարմարավետությամբ։