ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը իրեն փոխհատուցած 2,8 միլիոն դոլարից շուրջ 2 միլիոնը փոխանցել է ամերիկյան ընկերության

Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել վերջնականապես փակել տարիներ առաջ չկայացած երկաթգծի կառուցման նախագիծը։ Դեռ 2013 թվականին Հայաստանը ներդրումային համաձայնագիր էր կնքել Դուբայում գրանցված «Rasia FZE» ընկերության հետ։ Ընկերությունը խոստանում էր ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այն կօգներ Հայաստանին տարանցիկ դեր ունենալ։

Սակայն, ընկերությունը 5 տարի շարունակ ոչ մի շինարարական կամ նախապատրաստական աշխատանք չիրականացրեց։ Արդյունքում, կառավարությունն արդեն 2018-ին ստիպված եղավ քայլեր ձեռնարկել՝ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Պայմանագրի խզումից հետո «Rasia FZE»-ն ու նրա հիմնադիր Ջոզեֆ Բորկովսկին հայց ներկայացրին միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցում Հայաստանից։

Բայց 2023-ին դատարանը վճռեց՝ հօգուտ Հայաստանի։ Ավելին՝ ընկերությունը պարտավորվեց մեր երկրին վճարել շուրջ 2.8 մլն դոլար՝ որպես փոխհատուցում և իրավաբանական ծախսերի վերադարձ։

Այս գումարը, ինչպես հաղորդում է Կառավարությունը, 2023 թվականի դեկտեմբերի 23-ին արդեն փոխանցվել է Հայաստանին։ Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 16-ին, կառավարությունը որոշում կայացրեց այդ գումարից 1 միլիոն 84 հազար դոլարը փոխանցել ամերիկյան իրավաբանական «Baker & McKenzie LLP» ընկերությանը։ Այն Հայաստանը ներկայացրել էր դատարանում։