ՀայաստանՏնտեսություն

Արևային կայանների քանակը Հայաստանում կրկնապատկվել է

Հայաստանում այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված 3 միլիարդ 992 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիայից շուրջ 567 միլիոնը կամ 14.2 %–ը արևային կայանների շնորհիվ է արտադրվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 74.1%։

Միայն ինքնավար էներգաարտադրողների մասով մայիսի ավարտին կա շուրջ 508 մեգավատ տեղակայված հզորությամբ կայաններ։ Դրանց թիվը կազմում է շուրջ 39,300։ Իսկ 2024 թվականի մայիսի ավարտին տեղադրված է եղել ընդամենը 21,000 ինքնավար կայաններ։ Դրանց ընդհանուր տեղակայված հզորությունը կազմել է շուրջ 310 մեգավատ։ Ամեն ամիս միջինում ավելանում է 17.5 մեգավատ նախորդ տարվա 8 մեգավատի փոխարեն։

Նման աճը գրանցվել է անգամ այն ֆոնին, որ իրավաբանական համար դեռևս գործում են մի շարք ֆինանսավորման ֆոնդեր և սուբսիդավորման ծրագրեր՝ ի տարբերություն ֆիզիկական անձանց։ Այդ ծրագրերի շնորհիվ կարող են իրավաբանական անձինք իրենց սեփական կարիքների համար տեղադրել համակարգեր և նվազեցնել իրենց էլեկտրաէներգիայի ծախսերը։ Բացի այդ, պետք է նշել, որ Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, և արտադրողներն ու սպառողները իրենք ազատ են իրենց ընտրության հարցում մատակարարներ ընտրելիս։

Ոլորտում կա ռեժիմային տեսանկյունից խնդիր։ Դրանց միակ լուծումը կուտակիչային համակարգեր տեղադրելն է։ Պետությունը պլանավորել էր մինչև 2030 թվականը ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությունում արևայինի կշիռը հասցնել 15 տոկոսի, սակայն այսօր արդեն դա գրեթե կատարվել է։