Հայաստան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից ԵՄ արտահանման 2024-2025 թվականներին հունվար-հուլիս ամիսների համեմատական ցուցանիշները։

Նախարարի խոսքով՝ պատրաստի սննդի արտահանումը աճել է 56, ալկոհոլային խմիչքները՝ 20, ալյումինե արտադրանքները՝ 35 տոկոսով։ Պապոյանը ընդգծել է, որ այս աճերը հնարավոր են դարձել կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ․ պետությունը ԵՄ-ին փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը։

2024 թվականի տվյալներով՝ ԵՄ-ն ներկայումս Հայաստանի հինգերորդ խոշոր արտահանման շուկան է՝ ընդհանուր արտահանման մոտ 4.7% բաժնով։ Չնայած այդ ամենին՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն մնում է կարևոր առևտրային գործընկեր։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 3,5 անգամ, իսկ ներմուծումը՝ 2,5%-ով։