ՀայաստանՏնտեսություն

Իրանը կդառնա Հայաստանի առևտրային խոշոր գործըներներից մեկը

Հայաստանն ու Իրանը սահմանել են ռազմավարական նպատակ՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել առաջին փուլում 1 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ հետագայում՝ 3 մլրդ դոլարի։ Այս մասին այսօր Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստան համագործակցության ծրագրերի շրջանակում վարչապետը նշել է Քաջարան–Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը, որը իրականացնում է իրանական ընկերությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով փոխադրումների աճող ծավալները, կողմերը համաձայնության են եկել ՀՀ–Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու մասին։

Էներգետիկ ոլորտում ևս ձեռք է բերվել առաջընթաց. քննարկվել է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծ կառուցելու հարցը, որի շուտափույթ ավարտի ու շահագործման հանձնման շուրջ կողմերը հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Փաշինյանի խոսքով՝ այս գծի շահագործմամբ Հայաստանը կկարողանա ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանի համար և, ընդհանրապես, խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ, այցելել Կապույտ մզկիթ և մասնակցել պաշտոնական դիմավորման արարողությանը։ Հանդիպումները այսօր շարունակվել են ընդլայնված կազմերով։ Անցկացվել է հայ-իրանական գործարար համաժողով։ Փեզեշքիանը Հայաստանում գտնվելուց հետո մեկնելու է Բելառուս։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբաքը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 3 մլրդ դոլարի հասցնելը պահանջում է համագործակցության ընդլայնում և համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում, ինչը կկարողանա արագացնել պայմանագրերի իրականացումը և գործարքների իրականացման գործընթացը։