
Վերին Լարսում հարյուրավոր հայկական բեռնատարներ կանգ են առել
Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։ Տեղեկությունը հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ այդ մասին տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորի խոսքով՝ մեքենաները հիմնականում բեռնված են գյուղմթերքով՝ սալորով, դեղձով, խաղողով։ Բեռնափոխադրողներն ասում են, որ իրենց հստակ պատճառաբանություն չի տրվում, սակայն նշվում է բուսասանիտարական խնդիրների մասին։
Դանիելյանը նաև ընդգծել է, որ ոչ միայն մթերք տեղափոխող, այլև շինանյութով բեռնված մեքենաներն են ենթարկվում մանրակրկիտ զննման, ինչը, նրա ձևակերպմամբ, աննախադեպ է։
Նրա խոսքով՝ բազմաթիվ բեռնատարներ շարունակում են անորոշության մեջ սպասել անցակետում։
Ավելի վաղ Վրաստանը դժվարություններ էր ստեղծել կոնյակ, ծաղիկ, ծիրան, տեքստիլի և այլ ապրանքների արտահանումների ժամանակ։ Այնուամենայնիվ՝ գյուղմթերքը ճանապարհին կարող է փչանալ՝ նոր դժվարություններ և միլիոնավոր դրամի կորուստներ ստեղծելով գյուղացիների համար։