
Բիթքոյնը վաճառվել է պատմական գնով
Երեքշբաթի վաղ առավոտյան բիթքոյնը հասել է իր պատմական առավելագույնին։ Մեկ բիթքոյնը վաճառվել է 89,995 դոլարով։
Բիթքոյնի նման աճը հիմնականում կապված էր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններով։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում առաջարկել էր կարգավորիչ ռեժիմ թվային ակտիվների համար:
Վերլուծաբանները կարծում են, որ սա դեռ առավելագույնը չէ, և մինչև 2025 թվականի ավարտը կարող է բիթքոյնը հասնել 100,000 դոլարի։