ՀայաստանՏնտեսություն

Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ․ Փաշինյանը խոստովանում է, որ Հայաստանը կարող է ընտրության առաջ կանգնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրի առջև կանգնելու է անխուսափելի ընտրություն․ մնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), թե՞ սկսել իրական քայլեր դեպի Եվրամիության (ԵՄ) անդամակցություն։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հասկանում են՝ միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ՝ պարզապես հնարավոր չէ։ Երբ գա պահը, որ ընտրությունը անխուսափելի լինի, այդ ժամանակ էլ կընդունենք համապատասխան որոշում։ Վարչապետը ընդգծեց, որ խոսքը կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխան տալու մասին չէ։ Ըստ նրա՝ այս հարցում ամեն ինչ կախված է լինելու երեք գործոններից՝ ժողովրդի կամքից, ներկա իրադրությունից և բանակցային գործընթացներից և նոր հնարավորություններից ու այլընտրանքներից։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ազգային ժողովը հաստատեց օրինագիծ, որով սկսվում է ԵՄ անդամակցության գործընթացը։ Դա դեռ չի նշանակում անմիջական անդամակցություն․ նախ պետք է մշակվի «ճանապարհային քարտեզ», իսկ վերջնական որոշումը, Փաշինյանի խոսքով, պետք է ընդունվի հանրաքվեով։

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ արձագանքել են այս քննարկումներին։ Մասնավորապես՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը միաժամանակ անհնար է՝ Հայաստանի քայլը համեմատելով «Տիտանիկի տոմս գնելու» հետ։ Փաշինյանը, սակայն, շեշտում է․ Հայաստանը հիմա իրեն «վատ չի զգում» ԵԱՏՄ-ում, շարունակելու է խորացնել հարաբերությունները նաև Իրանի հետ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, չի կարելի անտեսել այն փաստը, որ հասարակության մի զգալի հատված ակնկալում է այլընտրանքային ուղի՝ կապված Հայաստանի ապագայի հետ։

Բազմիցս անդրադարձել ենք, թե ինչ կտա Հայաստանին ԵՄ-ին միանալը ու ինչպես կանդրադառնա այդ որոշումը Հայաստանի համար։ Բացի այդ, մեր նախորդ ուսումնասիրությունը, թե որ կազմակերպության հետ է Հայաստանն ավելի շատ առևտուր անում, ԵԱՏՄ-ն է։ Այդպիսով, Հայաստանի իշխանությունները չեն շտապում հստակ կողմնորոշվել, սակայն չեն էլ բացառում, որ ընտրության պահը մոտենում է։