ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում սննդամթերքի գները մարտի համեմատ հիմնականում նվազել են

Հայաստանում ապրանքների գների փոփոխությունների վերաբերյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ սննդամթերքների գները մարտից սեպտեմբեր աճել են, իսկ որոշների գինը՝ նվազել։ Թեև շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ ապրանքների գներ թանկացել են, այնուամենայնիվ գնանկումը ավելի ակնհայտ է։

Տվյալները ցույց են տալիս, որ կարագի, սուրճի և բրնձի գները աճել են։ Կարագի գինը մարտի 5344 դրամից դարձել է 5384 դրամ (0.75 % աճ), սուրճը՝ 5558-ից 5759 դրամ (0.75 % աճ) ՝ դառնալով ամենաշատ թանկացած ապրանքը։ Բրնձի գինը նույնպես աճել է 0.71 %-ով, թեև այդ փոփոխությունը չի զգացվում սպառողների վրա։

Մյուս կողմից, որոշ ապրանքների գներ այս ամիսների ընթացքում նվազել են։ Ալյուրի գինը 405 դրամից իջէլ է մինչև 403 դրամ (0.49 % նվազում), իսկ շաքարավազը՝ 402-ից դարձել 400 դրամ՝ (0.5 % նվազում)։ Պանրի դեպքում գնի անկումն ավելի շոշափելի է 2673-ից 2588 դրամ (3.18 %)։

Տվյալները ներկայացնում են միջինացված գներ, ինչը կարող է փոքր-ինչ տարբերվել առանձին խանութներում։