ՀայաստանՏնտեսություն

Ոսկու գինը կրկին ռեկորդ է սահմանել

Միջազգային շուկայում ոսկու գինը պատմական առավելագույնին է հասել՝ մեկկ տրոյական ունցիայի արժեքը հասնելով ավելի քան 3556․87 ԱՄՆ դոլարի։ Նախորդ ռեկորդը՝ 3534․1 դոլար, գրանցվել էր օգոստոսի 8-ին։ Սա նշանակում է, որ ոսկին շատ արագ է թանկանում։

Նշենք, որ միջազգային վերլուծաբանները ոսկու արժեքի ռեկորդային աճը պայմանավորում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով դոլարի թուլացմամբ և ոսկու` որպես պահուստային ակտիվի նկատմամբ աճող պահանջարկով, քանի որ ոսկին աշխարհում շարունակում է մնալ պահուստային ամենակայուն փոխարժեքը։ Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանն այսօր ոսկու պահուստներ չունի։

Ոսկու շուկայում այս թռիչքը կարող է շարունակվել, և որոշ փորձագետների կարծիքով, մոտակա ամիսներին գինը հասնելու է 4000 դոլարի շեմին մեկ ունցիայի համար։

Միաժամանակ, արծաթի գինը նույնպես զգալիորեն աճում է՝ ավելի քան 40% այս տարվա կտրվածքով, ինչը ցույց է տալիս, որ մետաղների բարձր պահանջարկ կա շուկայում։

Ոսկու գների աճը անմիջական ազդեցություն ունի ոսկյա զարդերի գների վրա։ Սեպտեմբերի 2-ի տվյալներով՝ Հայաստանի կենտրոնական բանկը 999 հարգի ոսկու 1 գրամի արժեքը սահմանել է 42,753 ՀՀ դրամ, 958 հարգիny (23k) 40,972 դրամ, իսկ 585 հարգինը մոտ 24,939 դրամ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 999 հարգի ոսկու գինը բարձրացել է մոտ 3300 դրամով, իսկ 585 հարգի ոսկու գինը՝ մոտ 1340 դրամով։

Կենտրոնական բանկը 2004 թվականին վաճառեց ոսկու ամբողջ պահուստը` 1.6 տոննան շուրջ 18 մլն դոլարով։