ՀայաստանՏնտեսություն

ԱԷԿ–ի երկրորդ բլոկի ժամկետը երկարացնելու համար կառավարությունը 13.5 մլն դրամ կտա

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում հաստատվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ին 2025 թվականին տրամադրվող նոր ֆինանսավորումը՝ մոտ 13.5 մլրդ դրամ։ Գումարն անհրաժեշտ է երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրի ընթացիկ վճարումները կատարելուն և արդեն կնքված պայմանագրերի կատարումն ապահովելու համար։

2020-ին հաստատված ծրագրով պետությունը ԱԷԿ-ին 2020-2025 թվականներին փուլային կերպով տրամադրում է 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ։ Այդ գումարից արդեն ստորագրվել են 49.665 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, իսկ մոտ 13.535 մլրդ դրամը մնացորդ է։ Այն պետք է ուղղվի 2025-ի աշխատանքներին։

2024-ին նախատեսված 7 մլրդ դրամից իրականում գործարքներով կատարվել է միայն մոտ 1.035 մլրդ դրամը, և ԱԷԿ-ը ստացել է 5.9 մլրդ դրամ։ Արդյունքում ծրագրի չօգտագործված մասը տեղափոխվում է 2025 թվական և ընդգրկվում է այսօրվա որոշմամբ հաստատված փաթեթի մեջ։

Այս ֆինանսավորմամբ ԱԷԿ–ը կարող է ժամանակին կատարել աշխատանքների վճարումները, ավարտել ընթացիկ պայմանագրերը և կնքել նորերը ծրագրի գրաֆիկի համաձայն, ապահովել վարկային միջոցների օգտագործումը սահմանված ժամկետներում։ Այս որոշմամբ կառավարությունը պահպանում է ծրագրի ֆինանսական շարունակականությունը, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման աշխատանքները չընդհատվեն և ավարտվեն նախատեսված ժամկետում։