
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6․5 տոկոսով․ վերջին տարիներին այն զգալի աճ է գրանցել
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6․5 տոկոսով։ Սրա մասին նախարարը հայտարարել է ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
Պապոյանը նշել է, որ առաջին կիսամյակում երկրի համախառն ներքին արդյունքը աճել է 6․5 տոկոսով։
Կանխատեսվում է, որ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կլինի 6 տոկոս։ 190 երկրների շրջանում Հայաստանը 17-րդը կլինի։
Կառավարությունը կանխատեսմամբ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս:
Վերջին 4 տարիների ընթացքուն ՀՆԱ-ն զգալի աճել է։