ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը կլինի երկրորդը ամենացածր գնաճ ունեցող երկրների ցանկում

2024 թվականի ավարտին Հայաստանը կզբաղեցնի 2-րդ տեղը աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրների ցանկում: Կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

Հայաստանը 3-րդ տեղում է եղել սեպտեմբերին արձանագրված գնաճի մակարդակով: Վիճակագրության կոմիտեն համեմատել է գների փոփոխությունը Եվրամիության և ԵԱՏՄ երկրներում: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող պարենային զամբյուղի արժեքը 31 հազար դրամ էր, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 57 հազար:

Օգոստոսին Հայաստանում գրանցվել էր ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը։