ՀայաստանՏնտեսություն

ԵՄ արտահանման ժամանակ մաքսատուրքերը կարող են փոխհատուցվել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխհատուցել մաքսատուրքերը ԵՄ արտահանման ժամանակ։

Արտահանումը խթանելու նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոխհատուցել ներմուծող երկրի օրենսդրությամբ ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքի չափը։ Նախագիծը երեկ տեղադրվել է edraft իրավական ակտերի միասնական պորտալում։

Ինչպես նշված է փաստաթղթի պարզաբանման մեջ, հաշվի առնելով Հայաստանից ապրանքների արտահանման հետ կապված դժվարությունները և, որպես հետևանք, ապրանքների տեղափոխման արժեքի կտրուկ աճը և փոխադրման ժամանակի ավելացումը, էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նախագիծ, որը թույլ կտա հայ գործարարներին Հայաստանում արտադրված ապրանքներն արտահանել ԵՄ երկրներ, այնուհետև ստանալ փոխհատուցում այնտեղ վճարված մաքսատուրքերի չափով։