ՀայաստանՏնտեսություն

Գյումրիում մտադիր են ազատ տնտեսական գոտի ստեղծել․ ի՞նչ է այն

Ասիական զարգացման բանկը ցանկանում է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծել։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը բանկի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան Գյումրիում ազատ տնտեսական գոտու զարգացման ներուժի գնահատման համար։

Պետք է հասկանալ, թե ինչ է ազատ տնտեսական գոտին։ Այն պետության մեջ առանձնացված տարածք է, որտեղ այդ պետության և օտարերկրյա ձեռնարկատերերին ու ներդրողներին թույլատրվում է տվյալ պետության այլ տարածքի համեմատ առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական (արտադրություն, առևտուր, գույքի ձեռքբերում և այլն) գործունեություն։

Հատկանշական է, որ դեռ 2019 թվականին Կառավարությունը ցանկացել է Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Այն ժամանակ նախատեսվում էր 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտին։ Սակայն, մինչ օրս որևէ աշխատանք չի կատարվել։