ՀայաստանՏնտեսություն

Հայ-իրանական առևտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ դոլարի

Հայաստանի և Իրանի հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ոչ միայն բարիդրացիական, այլև ակտիվ տնտեսական համագործակցության օրինակ։ Այժմ երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը մոտենում է 1 միլիարդ դոլարի ցուցանիշին։

2024-ին այս թիվը հասել էր մոտ 737 միլիոն դոլարի։ Այն նախորդ տարվա համեմատ ավելացել էր ավելի քան 6%-ով։ Իսկ միայն այս տարվա առաջին հինգ ամսում Հայաստան-Իրան փոխադարձ առևտուրը կազմել է մոտ 279 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ ապրանքները՝ սննդամթերքից մինչև արդյունաբերական սարքավորումներ, ավելի արագ և մասշտաբային կերպով են անցնում Մեղրիի սահմանով՝ ի շահ երկու երկրների։ Եվ, ինչպես նշում են պաշտոնյաները, նպատակ կա մինչև 2025 թվականն անցնել միլիարդանոց նշաձողը։

Բացի տնտեսականից, աշխուժացել են նաև մարդկանց հոսքերը։ Այս տարվա առաջին 11 ամիսներին Իրանից Հայաստան է ժամանել ավելի քան 176 հազար զբոսաշրջիկ։ Իրան են ժամանալ շուրջ 276 հազար Հայաստանի քաղաքացիներ։ Այսօր Իրանը մեր զբոսաշրջային այցելությունների քանակով երրորդ տեղում է՝ Ռուսաստանից և Վրաստանից հետո։ 2025 թվականի առաջին հինգ ամիսների տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների 8 տոկոսը հենց Իրանից է եղել։ Սրա վրա ազդեցություն է ունեցել նաև Իրան-Իսրայել հակամարտության սրումը։