ՀայաստանՏնտեսություն

2024 թվականին Հայաստանը 804 մլն եվրոյի վարկ է վերցրել Հյուսիս-Հարավի համար

Հյուսիս-Հարավ տարանցիկ ավտոճանապարհի համար Հայաստանին կրկին կտրամադրվի վարկ։ 2024 թվականին Հայաստանը շուրջ 804 մլն եվրո վարկ է ձևակերպել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման համար։ 2009 թվականից սկսած աշխատանքները դեռ ավարտված չեն։ Շինաշխատանքների ավարտն ու շահագործումը նախատեսվում է 2033 թվականին։

Հյուսիս-հարավ ծրագրով պետք է 556 կմ երկարությամբ ավտոճանապարհ կառուցվի, որն Իրանի հետ սահմանից կձգվի մինչև Վրաստանի սահման՝ դարձնելով Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր:

Եվրոպական ներդրումային բանկի նախագահը նոյեմբերի 16-ին Երևանում 236 մլն եվրոյի մի քանի համաձայնագրեր է ստորագրել՝ ֆինանսավորելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։

Բանկը նաև 58,5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել հայկական երեք բանկերի՝ երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորումն ընդլայնելու նպատակով։