ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը՝ «զրոյական թափոնների» համաշխարհային օրակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում մասնակցել է «Zero Waste Forum» («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Իր խոսքում Պապոյանն ընդգծել է, որ ջրային պաշարների խնայողությունը և սննդի կորուստների նվազեցումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից են։ Նա մի ժամանակ նշել է, որ պետությունը տարբեր միջոցներ է ձեռնարկում՝ առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում վերջերս հաստատված «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրին», որը նպատակ ունի աջակցել բնապահպանական և տնտեսական կայուն լուծումների ներդրմանը։

Համաժողովին մասնակցել են գյուղատնտեսական ոլորտից շուրջ երկու տասնյակ նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնց հիմնական նպատակն է խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։

Միջոցառման ընթացքում Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ՝ քննարկելով ոլորտային համագործակցության հնարավորություններն ու արդյունավետ լուծումները։

Մարինա Գրիգորյան