
«Ջերմուկ Գրուպը» ազատվել է մաքսատուրքեր վճարելուց
Կառավարությունը որոշել է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը ազատել մաքսատուրքերից։
Կառավարության նման որոշման պատճառը ընկերության կողմից շուրջ 25,3 մլն դոլարի ներդրումային ծրագիրն է։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ Գրուպը» ձեռք է բերելու 10 միավոր DAF XF 480 FT մակնիշի թամբային քարշակներ և 10 միավոր Krone SDP 27 eLG50-CS մակնիշի իզոթերմիկ։ Վերջինս պահպանում է շշալցված արտադրանքի ջերմաստիճանը։
Ապրանքների արժեքը կկազմի 9,8 մլրդ դրամ։ Այդ արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 600 մլն դրամ։
Ընկերությունը գործում է 1999 թվականից։ 2002 թվականից ընկերությունը սկսեց իր արտադարնքը նաև արտահանել։ 2016 թվականից ընկերությունը ժամանակակից արտադրություն ստեղծեց։ Նոր գործարանը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ամբողջովին ավտոմատացված է: Այս գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ կտրուկ մեծացնել շշալցվող ջրի ծավալները և բավարարել հատկապես արտահանման աճող պահանջարկը: