Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունվարի 8-ին նախատեսվում է նավթամթերքի հերթական մատակարարումը Հայաստան։
Այն իրականացվելու է Գյուզդեկ կայարանից և Բաքվի բեռնային կայարանից։ Ըստ տեղեկության՝ նախատեսվում է տեղափոխել 1 000 տոննա ԱԻ-92 մակնիշի բենզին, 1 000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 1 800 տոննա ԱԻ-95 մակնիշի բենզին։
Ավելին վաղ՝ դեկտեմբերին, Վրաստանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել նավթամթերքի առաջին խմբաքանակը, որն արագորեն սկսեց վաճառվել Ran Oil բենզալցակայաններում։
Հայկական աղբյուրները տեղեկատվությանն այս պահին որևէ արձագանք չեն տվել։
