ՀայաստանՏնտեսություն

Պապոյանը հաստատում է՝ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվում վառելիք

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանից դեպի Հայաստան է ներմուծվում նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց տարածված տեղեկությունը։

Այս անգամ Հայաստան է բերվում ոչ միայն պրեմիում դասի բենզին, այլև ռեգուլյար բենզին և դիզելային վառելիք։

Նախարարի փոխանցմամբ՝ նախնական գնահատականներով՝ ներմուծվող վառելիքի գինը շուկայականից մոտ 80 դրամով ավելի ցածր կլինի։ Նոր խմբաքանակը Հայաստան կհասնի առաջիկա օրերին։

Պապոյանը չնշեց կոնկրետ ընկերությունների անուններ, բայց հավելեց, որ ներմուծումն իրականացնում են նույն տնտեսվարողները, որոնք նախորդ անգամ ևս զբաղվել էին այդ գործընթացով։ Նախորդ անգամ դա «Մեգա Թրեյդ» ընկերությունն էր։

Նախարարն ընդգծեց, որ շուկան բաց է բոլոր տնտեսվարողների համար, և յուրաքանչյուրը կարող է զբաղվել վառելիքի ներմուծմամբ։

Մարինա Գրիգորյան