ՀայաստանՏնտեսություն

Նավթամթերքի մատակարարումն Ադրբեջանից Հայաստան շարունակվում է

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունվարի 11-ին Ադրբեջանից Հայաստան է ուղևորվել 18 վագոնից բաղկացած գնացք՝ 979 տոննա ավտոմոբիլային բենզինով։ Գնացքը մեկնել է Բալաջարի կայարանից՝ անցնելով Վրաստանի տարածքով:

Օրեր առաջ՝ հունվարի 9-ին, նույն ուղղությամբ Հայաստան էր ուղարկվել 1 742 տոննա բենզին և 956 տոննա դիզելային վառելիք՝ ընդհանուր 48 վագոն։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ մոտ օրերս Ռուսաստանից Հայաստան է նախատեսվում ներմուծել մոտ 1 000 տոննա շաքար՝ Ադրբեջանի տարածքով։

Հայկական կողմից դեռ պաշտոնական մեկնաբանություններ չկան։

Մարինա Գրիգորյան