Փաշինյանը հայտարարել է, որ բենզինի գները Հայաստանում նվազել են Ադրբեջանից ներմուծման շնորհիվ․ ի՞նչ են ասում թվերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանից ներմուծված «պրեմիում» տեսակի բենզինը նվազեցրել է շուկայում գները։ Նախկինում 510 դրամ արժեցող «պրեմիում» բենզինը այժմ վաճառվում է 430 դրամով։
Վարչապետի խոսքով՝ հայկական շուկայում բենզինի միջին գինը այժմ կազմում է 460–480 դրամ, որոշ ընկերություններ բենզինը վաճառում են 440 դրամով։ Նույն ժամանակահատվածում դիզվառելիքի գինը նույնպես նվազել է մոտ 2%-ով։ «Ռեգուլյար» բենզինի գինը, դեկտեմբերի համեմատ, նվազել է շուրջ 8%-ով՝ 500 դրամից դառնալով 460 դրամ։
Փաշինյանը ընդգծել է, որ այս գնային փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությամբ և ոչ թե բիզնես շահերով։ Վարչապետի խոսքով՝ ներմուծմանը դեմ արտահայտվող մտահոգություններն անտեղին են, քանի որ ներկրումը խաղաղության օրակարգի շրջանակում է իրականացվել։ Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծմանը դեմ արտահայտվողները հայկական շուկայում առկա մոնոպոլիստներն են, որոնց ձեռնտու չէ գնանկումը։
Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման արդյունքում Հայաստան ուղարկվել է 22 վագոն «A95» տեսակի SOCAR բենզին, և հետագայում նախատեսվում է ավելի խոշոր խմբաքանակի մատակարարում։
