Հայաստանը կստանա գազ երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով
Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան ներմուծելու այլընտրանքային տարբերակ. այն Ադրբեջանի տարածքով երկաթուղով հասցնել Հայաստան։
Այս մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին առկա են հեղուկ գազի ներմուծման ժամանակավոր դժվարություններ։
Հայաստանը հեղուկ գազը հիմնականում ներմուծում է երկու երկրներից՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանի ուղղությամբ խնդիրները պայմանավորված են հայտնի հանգամանքներով, իսկ Ռուսաստանից ներմուծման դեպքում խոչընդոտները կապված են Վերին Լարսի անցակետի հետ։
Լիլիթ Շաբոյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը երկարատև չի լինելու։
Ըստ նրա՝ ռուսական հեղուկ գազը մոտ ապագայում կարող է սկսել Հայաստան հասնել Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղով։
