ՀայաստանՏնտեսություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային իրավիճակ չի արձանագրում հեղուկ գազի շուկայում

Հայաստանի Հանրապետություն հեղուկ գազ ներկրում է 187 տնտեսվարող, ինչի հետևանքով շուկայում հակամրցակցային իրավիճակ կամ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ չկա։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ որևէ տնտեսվարողի շուկայական մասնաբաժինը չի գերազանցում 10 տոկոսը։ Ըստ Գևորգյանի՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ, ինչպես նաև ներկրողների քանակի ավելացմամբ։

ՄՊՀ նախագահը նշել է, որ եղանակային պայմանների պատճառով սահմաններին առաջանում են հերթեր, ինչի հետևանքով ժամանակավորապես բարձրանում են գները։ Նրա խոսքով՝ գազով բեռնված մեքենաների մուտքից հետո գները կնվազեն։

Գևորգյանը հիշեցրել է նաև ՀՀ վարչապետի նախկին հայտարարությունը, համաձայն որի՝ տրանսպորտային հանգույցների խնդրի կարգավորումից հետո, երբ հասանելի լինի ոչ միայն ցամաքային կապը, շուկայում գները կկայունանան։րցակցությ

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան շուկայում արձանագրվել է հեղուկ գազի գների աճ։ Եթե նախորդ շաբաթ լցակայաններում մեկ լիտրի առավելագույն գինը կազմել է մոտ 200 դրամ, ապա ներկայում գները տատանվում են 230–290 դրամ միջակայքում։