ՀայաստանՏնտեսություն

Հայ վարորդները դժգոհել են Իրանի նոր որոշումից ու փակել Ագարակի սահմանային անցակետը

Հայ վարորդները փակել են Ագարակի սահմանային անցակետը՝ պահանջելով նվազեցնել դիզվառելիքի գինը Իրանում։

Հայաստանից դեպի Իրան անցնելիս կանոն էր գործում։ Համաձայն դրա՝ բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի։ Վարորդները պետք է վառելիք գնեն Իրանից։ Վերջերս Իրանում որոշում է ընդունվել 1,5 անգամ բարձրացնել դիզվառելիքի գինը։ Սրա պատճառվ հայ վարորդները փակել են սահմանային անցակետն ու կանգնեցրել երթևեկությունը։

Վարորդները դժգոհ են նաև, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են։ Դրանք չունեն հայերեն կրկնօրինակներ:

Հայաստանից դեռևս չեն արձագանքել այս իրավիճակին։