ՀայաստանՔաղաքականություն

Եվրոպական ներդրումային բանկը վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) 236 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ։

Ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարևոր հատվածներից է, որը պետք է կապի Եվրոպական միությանը, Մերձավոր Արևելքին և Ասիային։

Ծրագրի շնորհիվ կկրճատվի ճանապարհորդությունների հեռավորությունը՝ ըստ այդմ էլ կկրճատվեն տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերն ու ճանապարհային պատահարները։

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, փոքր և միջին ձեռնարկություններ։