Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ենթակառուցվածքների զարգացումը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Կողմերը կարևորել են նաև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել համագործակցությունը այդ ուղղությամբ։

Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ատոմակայանի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը։

Մարինա Գրիգորյան