Բենզինի և դիզելային վառելիքի գները Հայաստանում կիջնեն
Մոտ օրերս Հայաստանում բենզին և դիզելային վառելիք ներկրող ևս երկու խոշոր ընկերություն պատրաստվում է նվազեցնել գները՝ պայմանավորված բեռնափոխադրման լոգիստիկ ծախսերի նվազմամբ։ Այս մասին հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը։
Նախկինում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում արդեն նկատվում է վառելիքի գների նվազում։
Նա ներկայացրել էր, որ բենզինի գինը դեկտեմբերի սկզբին 510 դրամ էր, հիմա՝ 430 դրամ։ Իսկ դիզելային վառելիքի գինը՝ դեկտեմբերի սկզբին 480 դրամ, հիմա՝ 410 դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Ադրբեջանից՝ Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանում բենզին և դիզվառելիք։

