Չորս տարվա ընթացքում Հայաստանը 74 հազար մեքենա է արտահանել Ռուսաստան
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը Ռուսաստան ներմուծվել է 1,56 միլիոն օգտագործված մարդատար ավտոմեքենա։ Ռուսական «Ավտոստատ» գործակալության տնօրեն Սերգեյ Ցելիկովը հայտնում է, որ Հայաստանից ներմուծվել է 74 հազար մեքենա։ Հենց այս ցուցանիշով էլ Հայաստանը հայտնվել է արտահանողների հնգյակում։
Հայաստանից ներմուծումը հիմնականում մեծացել է 2023 թվականին՝ օգտագործված ավտոմեքենաների բարձր հոսքի շնորհիվ, սակայն ներկայումս այս ուղղությամբ ներկրումներ գրեթե չեն իրականացվում։
Ռուսաստանին ավելի շատ օգտագործված ավտոմեքենաներ են մատակարարել Ճապոնիան (841 հազար), Հարավային Կորեան (207 հազար) և Բելառուսը (143 հազար)։ Չինաստանը նույնպես վերջին տարիներին արագորեն մեծացրել է իր մասնաբաժինը այս ուղղությամբ։
Վրաստանը ևս փոքր, բայց Ռուսաստանի կայուն մատակարարներից է․ վերջին 4 տարիների ընթացքում Ռուսաստանը Վրաստանից ներմուծել է 58 հազար ավտոմեքենա, որոնց մեծ մասը 2025 թվականին եկել է Հյուսիսային Ամերիկայից։

