15 բարձրավոլտ էլեկտրակայաններում խախտումներ են հայտնաբերվել
Հայաստանում ավարտվել է ավելի քան 320 բարձրավոլտ ենթակայանների ստուգայց, որի ընթացքում բացահայտվել են համակարգային շտկումներ և ներդրում պահանջող խնդիրներ։
Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ 15 ենթակայանների տեխնիկական վիճակը վտանգավոր մակարդակի վրա է։ Շատ ենթակայաններում բացակայել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, սանիտարահիգիենիկ պայմանները վատ են պահպանված եղել, իսկ սարքավորումները հնամաշ են եղել և փոխարինման կարիք ունեն։
Պարզվել է նաև, որ վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության մի շարք ենթակայաններում համակարգային վերանորոգումներ չեն իրականացվել, ինչը մեծացնում է վթարների ռիսկը։
Նախատեսված միջոցառումները բաժանվել են երեք ուղղության՝ ամսական և տարեկան սպասարկման աշխատանքների, հրատապ տեխնիկական միջամտությունների և ենթակայանների արդիականացման ծրագրերի։
Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված՝ հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը:

