ՀայաստանՏնտեսություն

Քաջարանի թունելի համար կտրամադրվի ևս 200 միլիոն դոլար

Հայաստանը 200 մլն դոլար կստանա Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից՝ Սյունիքում Քաջարանի թունելի կառուցման համար: Կառավարությունը հաստատել է նախագիծը։

Սա Հյուսիս-Հարավ ճանապարհներից մեկն է։ Երթուղու հարավային հատվածում՝ Քաջարան քաղաքի մոտ, նախատեսվում է կառուցել 7 կմ երկարությամբ թունել։ Բացի այդ, կկառուցվեն մոտ 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ՝ ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կողմից։

Քաջարանի թունելը զգալիորեն կարագացնի և կկրճատի ճանապարհը Հայաստանի հարավային հատվածից դեպի հյուսիս։

ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը մայիսին հայտնել էր, որ առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչեւ Սիսիան: Բացի այդ, առկա 50 կմ/ժ արագությունը կդառնա 100 կմ/ժ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբերը: