ԱշխարհՏնտեսություն

Բիթքոյնը պատմական ցուցանիշ է գրանցել

Դեկտեմբերի 4-ին բիթքոյնն առաջին անգամ պատմության մեջ հասավ 100,000 դոլարի՝ գրանցելով նոր ռեկորդ։

Բիթքոյնի նման աճը մասնագետները կապում են Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալու հետ։ Նախագահը նախընտրական քարոզարշավում խոստանում էր մեծացնել կրիպտոարժեթղթերի դերը։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ղեկավարի պաշտոնում Փոլ Աթկինսի նշանակումից մի քանի ժամ հետո բիթքոյնը հասավ 100,000 դոլարի։

Նոյեմբերի 6-ին՝ նախագահական ընտրություններից հետո, բիթքոյնը մեկ օրվա մեջ 6000 դոլարի աճ գրանցեց։ Ընդամենը մի քանի օր հետո այն հասավ 74,000 դոլարի, մեկ շաբաթ անց՝ 90,000 դոլարի: Բիթքոյնը այս տարվա ընթացքում աճել է 130%-ով։

Բիթքոյնը 2010 թվականին արժեր ընդամենը 0․09 դոլար (36 դրամ)։ Հիմա այն 103.301 դոլար է (41․315․354 դրամ)։